Չելյաբինսկում հարբած տղամարդը ջարդուփշուր է արել իր կնոջ մեքենան (տեսանյութ)
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կատավ-Իվանովսկ քաղաքի բնակիչն իսկական խառնաշփոթ է առաջացրել տեղի ավտոկայանատեղիներից մեկում՝ հարբած վիճակում փորձելով ջարդուփշուր անել իր իսկ կնոջ մեքենան:
YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն իր Toyota Land Cruiser մեքենայով մեծ թափով մտնում ավտոկայանատեղի և դուրս գալով մեքենայից՝ րոպեներ շարունակ հարվածում նույն տեղում կայանված RAV4-ին: Ավելի ուշ պարզվել է, որ դա նրա կնոջ մեքենան է:
Իր ոչ սթափ պահվածքով տղամարդը վնասել է նաև մի քանի մեքենայի ու մի մարդու, ով այդ ընթացքում փորձել է իր մեքենան վայրից հեռու կայանել:
Ամուսինների վեճի պատճառները դեռևս անհայտ են: Նշվում է, որ տղամարդը կարող է նման պահվածքի պատճառով զրկվել վարորդական իրավունքից:










