ՃՏՊ Թալինում. կա 1 զոհ, 3 վիրավորներից մեկը ոստիկանության ծառայող է. shamshyan.com
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցում երեկ երեկոյան բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ, 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորները՝ Թալին քաղաքի բնակիչներ 63-ամյա Անահիտ Հարությունյանը և 20-ամյա Մխիթար Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը՝ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է ոստիկանության զորքերի 1032 զորամասում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։











