ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Սարատովի մարզում ահաբեկչության կանխման հատուկ գործողության վայրում արված տեսանյութը

11:49 • 12.03.18

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Սարատովի մարզում ահաբեկչության կանխման հատուկ գործողության անցկացման վայրում արված տեսանյութը, հայտնում է lenta.ru-ն:


Գիշերը նկարահանված կադրերում երևում է մուգ գույնի ավտոմեքենա, որի կողքն ընկած են սպանված կասկածյալների մարմինները, նրանց ձեռքերում ատրճանակներ են:


Կիրակի հաղորդվել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Սարատովի մարզում: Անվտանգության մարմինների աշխատակիցները փորձել են կանգնեցնել հանցագործների ավտոմեքենան, բայց նրանք զինված դիմադրություն են ցույց տվել: Հաղորդվում է, որ հանցագործները սպանվել են: Դեպքի վայրում ուժայինները հայտնաբերել են ատրճանակներ, ինքնաշեն ձեռքի նռնակ և մոտ երեք կիլոգրամ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ: