6 նոր խաղ՝ Երևան Մոլի Նավապետ Քիդի գանձերի կղզում
«Երևան Մոլի» «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցի կենտրոնն իր հաճախորդներին ներկայանում է 6 նոր խաղով: Կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը ներկայացրեց խաղերը և նշեց, որ բոլորը շուկայում նոր են և միակն են Հայաստանում:
«Մենք բերել ենք այն խաղերը, որոնք հաճախորդին ամենից շատ դուր կգան: Բոլորը բրենդներ են, շուկայում հազվադեպ է իր անվանը համապատասխան խաղ ներկայացվում. մենք բերում ենք լավագույն խաղերը, շուկայի նորությունները, որ կարողանանք մեր հաճախորդներին ուրախացնել»,-ասաց նա և նշեց, որ խաղեր ընտրելիս առաջնորդվում են հաճախորդի ցանկությամբ:
Նոր ներկայացված խաղերն են՝
Star Wars
Ամերիկյան խաղ է, մանրակրկիտ աշխատանք է տարված. սիրված և լավագույն խաղերից մեկն է դառնում, և նույնիսկ ծնողների հետաքրքրությունը դարձել է փին-բոլը:%20copy.jpg?1520939899558)
%20copy.jpg?1520939928705)
Luigi’s Mansion
Որսորդները և ուրվականների խաղ է. խաղացողը փոշեկուլով ընկնում է ուրվականների հետևից, խաղը մանկական է, և կինոների տպավորություններից հետո շատ հաճույքով խաղում են երեխաները:%20copy.jpg?1520939949952)
%20copy.jpg?1520939968943)
Soccer
Այս խաղը սիրում են բոլոր տարիքի հաճախորդները: Խաղի ավարտին տրամադրվում են միավորներ, որոնք հավաքելով՝ հաճախորդները կարող են գնումներ կատարել «Մեգա-Թոյս» խաղալիքների սրահից:%20copy.jpg?1520939989147)
%20copy.jpg?1520940005072)
Angry Birds
Նախկինում այս խաղը մարդիկ իրենց սմարթֆոններով էին խաղում, հիմա կարող են խաղալ նաև իրական ձևաչափում:%20copy.jpg?1520940022895)
%20copy.jpg?1520940030096)
Gold Fishin
Gold Fishin-ը ևս գնդակներով խաղ է: Մենք արդեն հասկացել ենք, որ մեր հաճախորդները շատ սիրում են նմանատիպ ակտիվ բաներ՝ գնդակ, ջուր, լույսեր:%20copy.jpg?1520940055889)
Stinky Feet
Սա շատ ծիծաղելի խաղ է: Մենք մտավախություն ունեինք արտաքին տեսքի առումով, բայց հասկացանք, որ բոլոր հաճախորդները հաճույքով խաղում են այն:%20copy.jpg?1520940120894)
%20copy.jpg?1520940126959)
Որպեսզի ծնողը հանգիստ գնումներ անի կամ ֆիլմ դիտի և չանհանգստանա իր փոքրահասակ երեխայի համար, կարող է տեսախցիկներով հետևել, թե ինչ է այդ պահին անում երեխան` օգտվելով «Երևան Մոլ»-ի ինտերնետից և համապատասխան հավելվածից:
%20copy.jpg?1520940137671)
Աննա Մելքոնյանը նշեց, որ կարևորագույն հարցը երեխաների անվտանգությունն է, և առանց ծնողի նրանք չեն կարող խաղահրապարակից դուրս գալ: Նա ասաց, որ իրենց մոտ բացվել է նաև սրճարան, որտեղ կարող են երեխաների ծննդյան տոները անցկացնել:%20copy.jpg?1520940147206)
%20copy.jpg?1520940217334)
%20copy.jpg?1520940232653)
%20copy.jpg?1520940239076)










