Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ պետ

13:51 • 17.03.18

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

«Փոխադրման կարգով ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պաշտոնում»,– ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված Արտակ
Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Գայանե Վարդանյանի ունեցվածքին, ապա Tert.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ նա  ընդամենը մեկ հայտարարագիր է ներկայացրել 2017-ին: 2018-ին հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 30-ն է:Հայտարարագրում Գայանե Վարդանյանը շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրվել, հայտարարագրում նշվում է միայն մոտ 3 մլն դրամ ունենալու մասին:

Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ պետ