Հոնկոնգի ամենահարուստ կինը կորցրել է կարողության կեսը
Հոնկոնգի ամենահարուստ կինը հանդիսացող Պոլյանա Չուն կորցրել է իր տիտղոսը, երբ իր ընկերությունն այս տարի վատագույն արդյունքն է ցույց տվել Ասիայում:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Չուն, որի կարողությունը հունվարին գնահատվում էր12 մլրդ դոլար, կորցրել է հարստության կեսը, քանի որ իրեն պատկանող Kingston Financial Group ընկերության բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվել են:
Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը, որի կազմում ընդգրկված են Մակաոյի խաղատները, արժեզրկվել են 50 տոկոսով, երբ հոնկոնգյան անվտանգության վերահսկողություն իրականացնող մարմինը հունվարին ներդրողներին զգուշացրել է, որ ընկերության բաժնետոմսերի մեծ մասը (90%) կենտրոնացած է քիչ թվով բաժնետերերի ձեռքում:
Բաժնետոմսերի արժեզրկումից հետո Չուի կարողությունը գնահատվում է 5.36 մլրդ դոլար:










