Խելացի մարդկանց բնավորության գծեր, որոնք խանգարում են վայելել կյանքն ու երջանիկ լինել (նկարազարդումներ)
Թվում է, թե խելացի մարդիկ մեծ խնդիրներ չեն ունենում և պետք է իսկապես երջանիկ լինեն, սակայն փաստ է, որ իրականում նրանք հազվադեպ են ուրախ և գոհ լինում իրենց կյանքից:
AdMe.ru-ն պարզել է՝ ինչու են խելացի մարդիկ հաճախ միայնակ, դժբախտ և մոլորված զգում իրենց:
Նրանք մշտապես վերլուծում են ամեն ինչ
Խելացի մարդիկ հակված են անընդհատ վերլուծելու իրենց կյանքի իրադարձությունները, ինչը հյուծում է նրանց, քանի որ հաճախ եզրակացությունները լի են մտավախություններով ու հիասթափություններով:
Այս դեպքում խորհուրդ է տրվում ուղղակի ընդունել սխալվելու իրավունքը և թույլ տալ սխալվել մյուսներին, ընդունել մարդկային թերությունները և առաջ գնալ:
- Սխալ հաշվետվություն ուղարկեցի: Ինձ կազատեն աշխատանքից:
- Վայ, սխալ հաշվետվություն ուղարկեցի, պետք է նորից ուղարկեմ:

Նրանք չափազանց պահանջկոտ են իրենց և շրջապատի հանդեպ
Խելացի մարդիկ հստակ գիտեն՝ ինչ են ուզում, և հաճախ իրականությունը հիասթափեցնում է նրանց: Պետք է սովորել ընդունել իրականությունը և ուղղակի շնորհակալ լինել այն ամենի համար, ինչը կարող է ուրախություն և երջանկություն պարգևել:
- Հինգ ընկերություն հրաժարվել է աշխատանքի վերցնել ինձ, ես անհաջողակ եմ:
- Ամեն ինչ այդքան էլ վատ չէ. ես բնակարան ու սիրելի ունեմ, իսկ աշխատանքը կգտնվի:

Նրանց պակասում են ջերմ ընկերական հարաբերությունները
Բոլորը ցանկանում են հասկացող և աջակցող ընկերներ ունենալ, սակայն խելացի մարդկանց համար բարդ է գտնել մեկին, ով կկարողանա կիսել նրանց գաղափարները և գնահատել դրանք: Ահա թե ինչու պետք է ազատվել «քամող» մարդկանցից և փորձել մտերմանալ այն մարդկանց հետ, որոնք լցնում և ոգեշնչում են:
- Հանգստյան օրերին գնումներ էի անում, այնքան եմ հոգնել:
- Իսկ ես սերիալ վերանայեցի:
- Այո, այս գաղափարը լավագույնս բացատրել է Պլատոնը:
- Ոչ, ինձ ավելի հարազատ է Կանտի մոտեցումը:

Որոշ խելացի մարդիկ տառապում են հոգեբանական խնդիրներից
Հայտնի է, որ ինտելեկտուալները հաճախ տառապում են հոգեբանական խնդիրներից: Ամեն ինչ վերլուծելու սովորությունը դեպքերի մեծամասնությունում ավարտվում է ընկճախտով: Այս մարդիկ պետք է ավելի հաճախ օգնեն ուրիշներին, նույնիսկ՝ անծանոթ մարդկանց. սա թույլ կտա ցրվել և գոնե ժամանակավորապես մոռանալ մռայլ մտքերի մասին:
- Ո՞ւր է գնում մարդկությունը: Ի՞նչ իմաստ ունի դա:

Նրանք ձգտում են արդարացնել մյուսների սպասումները
Մարդիկ, որոնք անընդհատ մտածում են՝ ինչպես են իրանց ընկալում մյուսները և ինչպիսի տպավորություն են թողնում մյուսների վրա, չեն կարողանում թեթև ապրել և հաճույք ստանալ: Պետք է չկենտրոնանալ ուսման և աշխատանքի արդյունքի վրա և վերաբերվել դրանց որպես խաղի:
- Բոլորը կարմիր դիպլոմ են ակնկալում քեզնից, ջանքեր գործադրիր այդ ուղղությամբ:
- Փոխեցի թեմաս. կգրեմ իմ սիրելի ինֆուզորիաների մասին:

Նրանք հազվադեպ են ռացիոնալ որոշումներ ընդունում
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, խելացի մարդիկ նույն հաճախականությամբ են սխալներ գործում, ինչ մյուսները, նույնիսկ՝ ավելի շատ, քանի որ նրանք ավելի շատ իռռացիոնալ արարքներ են գործում:
Այս մարդկանց խորհուրդ է տրվում ներկայացնել իրենց խնդիրները երրորդ դեմքով՝ զգայականորեն հեռանալու, կողմնակալությունը նվազեցնելու և ավելի խոհեմ որոշումներ կայացնելու համար:
- Մնաց հայտնել ձեր քարտի եռանիշ կոդը:
- Այո, իհարկե, 739.
- Այժմ ասեք ձեր քարտի եռանիշ կոդը:
- Չե՞ք ուզում բնակարանիս բանալիներն էլ նվիրեմ:

Նրանք ոչ միշտ են հաջողակ
Ֆինանսական հաջողությունը կախված է ոչ միայն խելացիությունից, այլ նաև շփվելու և բանակցություններ վարելու ունակությունից:
- Մեր փոշին առաջատար է շուկայում: Մեծածախ գինը ձեզ համար ընդամենը 200 ռուբլի է:
- Իմ այցելուները գովում են այս փոշին: Եվ գինն ընդամենը 350 ռուբլի է:
- Մենք մի խմբաքանակ կվերցնենք:

Նրանք ավելի շատ սթրեսներ են ունենում
Ապացուցված է, որ խելացի մարդիկ ավելի սուր են ընկալում առօրյա խնդիրները: Նրանք սովորություն ունեն նորից ու նորից մտածել տեղի ունեցածի մասին, այդ թվում՝ բացասական իրադարձությունների, ինչը հանգեցնում է սթրեսի:
Պետք է սովորել ժամանակավորապես «անջատել» բացասական զգացողությունները, ինչը թույլ կտա հանգիստ վերլուծել իրավիճակը և դրանից դուրս գալու նոր միջոցներ գտնել:
- Անալիզները սարսափելի են.. առավելագույնը կես տարի կապրեմ:
- Լեյկոցիտներս շատ են.. արժե բժշկի գնալ:

Նրանք ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում
Սովորաբար խելացի մարդիկ ավելի ուշ են քնում, իսկ անհանգիստ մտքերի պատճառով նրանք ծխում և ալկոհոլ են օգտագործում, ինչի հետևանքով առողջական խնդիրներ են առաջանում:
Պետք է փորձել հետևել սննդակարգին, քնին, հանգստին և զբաղվել սպորտով. սա կօգնի լավ զգալ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:
- Մի քիչ էլ մարզվեմ ու ժամը 23:00-ին քնեմ:

Նրանք ավելի լավ են զգում իրենց մենության մեջ
Մարդկանց հետ շատ շփվելու դեպքում ինտելեկտուալներն անհարմարություն են զգում, քանի որ նրանք կենտրոնացած են իրենց նպատակին հասնելու վրա:
Մենությունը վայելելը ողջունելի հատկանիշ է, սակայն չարժե մեկուսանալ շրջապատից: Կարևոր է հարազատների հետ կիսվել թե՛ դրական, թե՛ բացասական զգացողություններով՝ վայելելով շփումը:










