Կանադուհի մայրիկը գովասանքի է արժանացել հոկեյի խաղի ժամանակ իր փոքրիկին կերակրելու համար (լուսանկար)
Կանադայի Ալբերտա նահանգում բնակվող ուսուցչուհի Սերա Սմոլը լուսանկար է հրապարակել սոցցանցում և գովեստի խոսքերի է արժանացել բազմաթիվ օգտատերերի կողմից:
Ինչպես գրում է The Independent-ը, կանադուհին հրապարակել է իր 8 շաբաթական փոքրիկին կերակրելիս պատկերված լուսանկարը: Ի դեպ, փոքրիկին նա կերակրելիս է եղել հոկեյի մրցաշարի խաղերից մեկի ժամանակ:
Կանադուհին նշում է, որ մշտապես ակտիվ զբաղվել է սպորտով, ուշադրությամբ հետևել է աթլետիկ կազմվածքին և դժվարությամբ է հարմարվել հղիության ընթացքում մարմնի կառուցվածքի փոփոխություններին:
«Ես իմ ողջ կյանքում հոկեյ եմ խաղացել, և երբ իմացա, որ հղի եմ, գրանցվեցի մարտին կայանալին մրցաշարին մասնակցելու համար՝ հաշվարկելով, որ մարմինս արդեն պատրաստ կլինի նախկին կազմվածքը վերականգնվելուն: Մայր լինելը հիասքանչ է, և ես ուրախ եմ անելու մի բան, որը սիրում եմ և միաժամանակ բավարարելու փոքրիկիս պահանջները», - գրել է կանադուհին՝ խոստովանելով, որ ծննդաբերությունից հետո խաղալը փոքր-ինչ բարդ էր:











