Իտալիայում գողերը պայթեցրել են բանկոմատը՝ իր ամբողջ գումարով հանդերձ

16:38 • 30.03.18

Իտալացի կարաբիներներն Ապուլիա շրջանում ձերբակալել են գողերի խմբի, որոնք հարձակման անհաջող փորձ են իրականացրել բանկոմատի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Բանկոմատը բացելու համար հանցագործները 3 ինքնաշեն պայթուցիկ սարք են օգտագործել, սակայն պայթյունը ոչնչացրել է ամբողջ բանկոմատը՝ իր ամբողջ պարունակությամբ, ինչից հետո գողերը փախուստի են դիմել։


Տեսահսկման համակարգի ձայնագրությունները թույլ են տվել գտնել հանցագործներին, որոնք դեպքի վայրից փախուստի էին դիմել առևանգած մեքենայով։ Ձերբակալվել են 26-63 տարեկան անձինք։


Նրանց տանը խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են խոշոր տրամաչափի փամփուշտներ և ացետիլենով բալոններ, որոնց օգնությամբ էլ պատրաստվել են պայթուցիկները։