Կալիֆորնիայում սուրճ արտադրողներին պարտավորեցրել են նախազգուշացնել արտադրանքի վտանգի մասին
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն նահանգի տարածքում սուրճ արտադրող և վաճառող մոտ 90 ընկերություն և անհատ ձեռներեց պարտավոր է նշել իր արտադրանքի վրա քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկի մասին:
Reuters գործակալության տվյալների համաձայն՝ դատարանը բավարարել է ակտիվիստների հայցը, որոնք պահանջել են սուրճ արտադրողներից նշել իրենց արտադրանքի վրա վտանգավոր նյութերի պարունակության մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սուրճի հատիկները բովելու ժամանակ ակրիլամիդ է արտադրվում, որը ներառված է քաղցկեղածին նյութերի ցանկում:
Սուրճ արտադրողների պնդմամբ՝ սուրճի մեջ ակրիլամիդը պարունակվում է անվնաս քանակությամբ:










