Լոնդոնի օդանավակայանում այրվող ավտոբուսի պատճառով ավելի քան 100 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել (լուսանկարներ, տեսանյութեր)
Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել ավտոբուսի այրվելու պատճառով, հայտնում է The Independent-ը։
Հաղորդվում է, որ ավտոբուսն այրվել է օդանավակայանի կայանատեղիում։ Անվտանգության նկատառումով տարհանվել է օդանավակայանի մոտ 15 հազար այցելու։ Հայտնի է նաև, որ առնվազն մեկ ինքնաթիռի, որը եղել է թռիչքուղու վրա, հրաման են տվել վերադառնալ տերմինալ։
Միջադեպի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ։
Տեսանյութերն ու լուսանկարները՝ dailymail.co.uk-ի.

















