Տանզանիայում սաֆարիի ժամանակ հեպարդը ցատկել է ամերիկացի զբոսաշրջիկի մեքենայի մեջ (տեսանյութ)

13:03 • 31.03.18

Տանզանիայում միանգամից 2 հեպարդ ցատկել է սաֆարի զբոսանքի դուրս եկած ամերիկացի զբոսաշրջիկի մեքենայի վրա, ընդ որում՝ մեկը հայտնվել է մեքենայում, հայտնում է ТСН-ն։


Մինչ հետաքրքրասեր կենդանին հոտոտել է նստատեղը, ամերիկացի զբոսաշրջիկը ուժերի ներածին չափով փորձել է տեսք ընդունել, թե ինքն այնտեղ չէ։ Ու մինչ մի հեպարդը սրահում է «հյուրընկալվել», մյուսը գտնվել է մեքենայի վրա։ Բավարարելով իրենց հետաքրքրասիրությունը՝ գիշատիչները հեռացել են, նշում է լրատվամիջոցը։


Նշվում է, որ միջադեպի երջանիկ ավարտի համար զբոսաշրջիկը պարտական է տեղի էքսկուրսավարին։ Նա օգնել է հանգստություն պահպանել, շունչը պահել և չնայել կենդանու աչքերի մեջ։