Լիբանանի հարավում իսրայելական «լրտեսող» անօդաչու սարք է կործանվել. «Ալ Մանար»

11:30 • 31.03.18

Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարք է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին հղումով։


«Ալ-Մանար»-ի թղթակիցը հայտնում է, որ իսրայելական լրտեսող անօդաչու թռչող սարք է կործանվել  Բարաաշիթ և Բեյթ-Յանուն բնակավայրերի միջև»,- հաղորդվում է հեռուստաալիքի կայքում։


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։