Նյու Յորքում բացվել է գենդերապես հավասար հագուստ վաճառող աշխարհի առաջին խանութը
Նյու Յորք Սիթիում բացվել է իր տեսակի մեջ առաջին հագուստի խանութը, որում գենդերապես հավասար հագուստ կվաճառվի:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, նորաբաց խանութի նպատակն է ոչ միայն ներկայացնել հագուստի շարք, որը կհամապատասխանի տարբեր սեռի մարդկանց, այլև մի ամբողջ խանութի նվիրումն այդ գաղափարին:
Նյույորքյան վաճառքի սրահում ներկայացված հագուստի տարրերից և ոչ մեկը ընդգծված չէ «տղամարդկանց» կամ «կանանց» համար, ինչը թույլ կտա ցանկացողներին իրենց ազատ զգալ՝ ընտրելու և փորձելու յուրաքանչյուր հագուստ:
Նախագծի նպատակն է հորդորել անհատներին ներկայացնելու իրենց ազատորեն, արտահայտվելու ինչպես իրենք են ցանկանում՝ առանց քննադատվելու մտավախության:










