Ստամբուլում Իրանի քաղաքացիներ են ձերբակալվել

12:04 • 06.04.18

Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն այս առավոտ ձերբակալել են թմրանյութերի անօրինական առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման իրանցի պարագլուխ Նաջի Շերիֆի Զինդաշտիին ու նրա խմբավորման 9 անդամի, որոնք նույնպես Իրանի քաղաքացիներ են։


Ինչպես փոխանցում է թուրքական IHA գործակալությունը, ոստիկանների հատուկ գործողությունը դեռևս ընթացքի մեջ է գտնվում, և չեն բացառվում նոր զանգվածային ձերբակալություններ:

Հայտնի է, որ Նաջի Շերիֆի Զինդաշտին Թուրքիայում արդեն մեկ անգամ դատապարտվել է թմրանյութերի անօրինական առքուվաճառքի համար և ազատազրկվել՝ կրելով սահմանված պատիժը:

Հետաքրքրական է, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանցավոր խմբավորման իրանցի պարագլուխը թուրքական հատուկ ծառայությունների կողմից կասկածվում է նաև ԱՄՆ-ում գյուլենականների (Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցները - tert.am) հետ ունեցած կապերի համար: