Քիմը հայուհի է և ցանկանում է հայեցի տեսք ունենալ. Քիմի ոճաբանը բացահայտում է նրա դիմահարդարման նախասիրությունները

21:28 • 10.04.18

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի ոճաբան ու դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը խոսել է նրա հայկական արմատների և դիմահարդարման նախընտրությունների մասին:

«Քիմը հայուհի է և սիրում հայեցի ու էթնիկ տեսք ունենալ: Նա ասել է՝ ինձ էթնիկ տեսք հաղորդի՛ր: Ես կարծում եմ, որ դա պատճառներից մեկն է, որոնց համար Քիմը հավանում է իմ կատարած դիմահարդարումը, քանի որ դա նրան օգնում է ինքն իր նման լինել»,- Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ասել է ոճաբանը:

Ինչպես նա ընդգծել է, դիմահարդարման մեջ Քիմը մի քանի շեշտադրում է սիրում կատարել՝ հստակորեն ուրվագծված և ընդգծված դեմք, աչքերի «սմոքի այզ» կոչվող դիմահարդարումը՝ մոխրագույնի երանգներով, և փայլուն մարմնագույն շուրթերը:

Ինչպես վաղ հայտնի էր դարձել, Քարդաշյանն ու Դեդիվանովիչը դիմահարդարման պարագաների սահմանափակ քանակությամբ հավաքածու են ստեղծում՝ նշելու համար իրենց համագործակցության 10-ամյակը: