ԶԼՄ-ները նշել են ամռան ամենասպասված ֆիլմերը

23:54 • 11.04.18

Ամերիկյան USA Today պարբերականը ներկայացրել է գալիք ամառվա ամենասպասված կինոնկարների առաջատար տասնյակը, որում տեղ են գտել Marvel կինոստուդիայի միանգամից երեք ժապավեն:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, դրանք են «Վրիժառուները. անվերջության պատերազմ», «Դեդփուլ» և «Մրջյուն-մարդը և մեղուն» ֆիլմերը:

Սպասված ֆիլմերի ցանկում ընդգրկվել է նաև Թոմ Քրուզի մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վեցերորդ մասն ու «Օուշենի 8 ընկերուհիները»:

Բացի այդ, տասնյակում ներառվել են «Հան Սոլո. Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմը, «Սուպեր ընտանիք 2» անիմացիոն ֆիլմը, Mamma Mia! 2 մյուզիքլը և «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» մարտաֆիլմը:

 

 

 

 

ԶԼՄ-ները նշել են ամռան ամենասպասված ֆիլմերը