Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով։
Տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գազիանթեփ քաղաքից (Այնթապ-tert.am) 115 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին դեռ տեղեկություն չկա։










