Բարբիի ստեղծողները բացահայտել են տիկնիկի ազգանունը

23:51 • 01.05.18

Տիկնիկների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Mattel ընկերությունից հայտնել են, որ Բարբի տիկնիկն իրականում ազգանուն ունի:

Ինչպես հայտնում է Euromag-ը, մինչ այժմ բոլորը մտածում էին, որ Բարբին, ինչպես Շերը կամ Մադոննան, ազգանվան կարիք չի զգում, սակայն պարզվել է, որ տիկնիկն, այնուամենայնիվ, ազգանուն ունի, այն է Ռոբերթս:

Պարզվում է, որ Բարբի տիկնիկի ամբողջական անունն է Բարբարա Միլեսենթ Ռոբերթս: Միևնույն ժամանակ նշվում է, որ Քեն տիկնիկի ազգանունը Քարսոն է:

Նման անուններ տիկնիկներին տվել են Mattel ընկերության հիմնադիրներ Ռութ և Էլիոթ Հենդլերները՝ իրենց դստեր՝ Բարբարայի և որդու Քենեթի պատվին:

Բարբին առաջին անգամ հայտնվել է 1959 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում:


 

Բարբիի ստեղծողները բացահայտել են տիկնիկի ազգանունը