Իրանում 16 կնոջ ազատազրկման են դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար
Իրանի դատարանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու մեղադրանքով կիրակի ազատազրկման է դատապարտել16 կնոջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:
«ԻՊ-ի անդամ կանայք տարբեր ժամկետներով ազատազրման են դատապարտվել», -հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին՝ հավելելով, որ դատապարտյալներին պարտավորեցրել են նաև վճարել ԻՊ-ից ստացված գումարները:
Իրանցի դատախազի խոսքով՝ այդ կանայք մեկնել են Սիրիա, որպեսզի միանան ահաբեկչական խմբավորմանը:
Այնտեղ նրանք հատուկ վերապատրաստում են անցել և մասնակցել մի շարք ահաբեկչական գործողությունների: Իրան վերադառնալուն պես նրանց ձերբակալել են:










