«Գահերի խաղը» սերիալի դերասանը ճանաչվել է աշխարհում ամենաուժեղ տղամարդ

21:37 • 07.05.18

Իսլանդացի Հաֆտոր Յուլիուս Բյերնսոնը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալում «Լեռ» մականունով Գրիգոր Կլիգանի դերով, ստացել է աշխարհում ամենաուժեղ տղամարդու տիտղոսը:

Այս մասին հայտնում է Fox News-ը:

Բյերնսոնը մասնակցել է Ֆիլիպիններում կայացած «Աշխարհի ամենաուժեղ տղամարդ 2018» մրցույթին:

Տիտղոսի համար պայքարը բաղկացած է եղել 16 մրցույթներից, որոնց թվում են եղել գերան բարձրացնելը և տրանսպորտային միջոց քաշելը:

 

«Գահերի խաղը» սերիալի դերասանը ճանաչվել է աշխարհում ամենաուժեղ տղամարդ