Քրիստինա Ագիլերան հայտարարել է վերջին 10 տարվա մեջ առաջին համերգային շրջագայության մասին

23:27 • 09.05.18

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել է վերջին 10 տարվա մեջ առաջին համերգային շրջագայության ամսաթվի մասին: Այս մասին տեղեկացնում է Rolling Stone-ը:

Ագիլերայի խոսքով՝ Liberation ալբոմի երգերով համերգային շրջագայությունը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին Հոլիվուդում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ Ագիլերան 22 համերգ կտա Հյուսիսային Ամերիկայում: Ալբոմի առաջին սինգլը (Accelerate) ձայնագրվել է ռեփեր 2 Chainz-ի հետ, և որպես պրոդյուսեր է հանդիսացել Քանյե Ուեսթը: Եվս մեկ երգի ձայնագրությանը մասնակցել է ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոն:

Նշվում է, որ Ագիլերայի Liberation ալբոմը լույս կտեսնի 2018 թվականի հունիսի 15-ին:

Քրիստինա Ագիլերան հայտարարել է վերջին 10 տարվա մեջ առաջին համերգային շրջագայության մասին