Forbes-ը հրապարակել է ամենաարժեքավոր ապրանքանիշերի ցանկը

23:50 • 23.05.18

Ամերիկյան Apple ընկերությունը գլխավորել է 2018 թվականի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցանկը՝ ըստ Forbes-ի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ամսագրի տվյալները, տեխնոլոգիական ընկերության արժեքը կազմել է 182.8 մլրդ դոլար:

Apple-ից բացի առաջատար հնգյակում ընդգրկվել են տեխնոլոգիական հատվածը ներկայացնող Google, Microsoft, Facebook և Amazon ընկերությունները:

Forbes-ը հաշվարկներ կատարելիս կողմնորոշվել է՝ նկատի ունենալով ընկերության եկամուտը երեք տարվա կտրվածքով: Այնուհետև հաշվարկել է այդ շահույթի տոկոսը՝ հաշվի առնելով այն դերը, որը ընկերությունը կատարում է արդյունաբերության իր ոլորտում:

Այսպիսով, Apple-ի արժեքը բարձրացել է 8 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: Google-ը գնահատվել է 132.1 դոլար արժեքով, որը 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից: Microsoft-ի արժեքը կազմել է 104.8 մլրդ դոլար, Facebook -ինը՝ 94.8 մլրդ դոլար, Amazon-ինը՝ 70.9 մլրդ դոլար:

Առաջատար 100-յակում հայտնվել են միայն այն ընկերությունները, որոնք գործում են ԱՄՆ տարածքում: