Անժելա Սարաֆյանը կարող է մարմնավորել «Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ» ֆիլմի Սելլիի կերպարը
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին առաջարկել են «Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ» հայտնի ամերիկյան ֆիլմի ռեմեյքում մարմնավորել գլխավոր դերերից մեկը:
«Եթե «Դիսնեյը» որոշի նկարահանել «Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ» ֆիլմի ռեմեյքը՝ մենք ցանկանում ենք Անժելա Սարաֆյանին տեսնել Սելլիի դերում», - գրել են Adults do Disney հեռուստառադիոծրագրի հեղինակներ Լորեն Օուենը և Լինդսի Շարմանը:
«Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ» կինոնկարը լիամետրաժ անիմացիոն ֆիլմ-մյուզիքլ է Հելլոուին քաղաքում նոր տոնի մասին: Սելլին քաղաքի բնակիչներից է, որի կերպարն ստեղծվել Ֆրանկենշտեյնի նմանությամբ:
Անժելան, իր հերթին, գրառմամբ կիսվելով Twitter-ում, արձագանքել է հակիրճ պատասխանով՝ «ԱՅՈ»:










