«Երևան սիթիի» գլխամասային գրասենյակում միջոցառումներ իրականացվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից, մանրամասները կհրապարակվեն երեկոյան. ԱԱԾ

15:54 • 30.05.18

ԱԱԾ մամուլի քարտուղարությունից Tert.am-ին հայտնեցին, որ «Երևան սիթիի» գլխամասային գրասենյակում համապատասխան միջոցառումներ իրականացվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Երեկոյան գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն:

Հարցին՝ ճիշտ են տեղեկությունները, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, քարտուղարությունից նշեցին. «Մենք չենք կարող այդ տեղեկությունները հաստատել կամ հերքել: Սպասեք երեկոյան մանրամասների»:

Հիշեցնենք, որ Tert.am-ի թղթակիցը «Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակի շենքի հետնամասում ականատես է եղել, թե ինչպես է դիմակավորված, համազգեստ կրող անձինք մի քանի քաղաքացիներիների ուղեկցում են դեպի ավտոմեքենաներ:

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը վստահեցրել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում Պետական եկամուտների կոմիտեն որևէ ստուգում չի իրականացնում: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ  իր տեղեկություններով՝ տվյալ տնտեսավարողի մոտ գործողություններ է իրականացնում Ազգային անվտանգության ծառայությունը։