Կոտ դ'Իվուարում ջրհեղեղի հետևանքով 15 մարդ է մահացել

17:22 • 19.06.18

Կոտ դ'Իվուարի խոշորագույն քաղաքում՝ Աբիջանում, հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով մահացել է 15 մարդ, ավելի քան 100 մարդ փրկվել է: Այս մասին հայտնում է Fraternité Matin թերթը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աբիջանում հորդառատ անձրևներ են տեղացել հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը: Գետերում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ավերվել են պատնեշները, մի քանի շենք է վնասվել:

Ինչպես նշել է Կոտ դ'Իվուարի ՆԳ նախարար Սիդիկի Դիակիտեն, նախնական տվյալների համաձայն, մահացել է 15 մարդ, 115 մարդ տեղափոխվել է անվտանգ վայր:

Նախարարի խոսքով՝ իշխանությունները մի քանի բուժկետ են բացել: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: