Շվեդիայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

13:29 • 19.06.18

Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այս մասին հայտնում է Sydsvenskan թերթը:

Նշվում է, որ ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը:

«Առավոտյան հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ մահացել է 20-ամյա տղամարդ», - ասվում է թերթում:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր երկու զոհի՝ 18-ամյա և 29-ամյա տղամարդկանց մասին:

Փողոցում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդվել էր տեղական ժամանակով ժամը 20:13-ին: Ընդհանուր առմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած: Ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չկան, և կրակողների դրդապատճառները նույնպես անհայտ են:

Թերթի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ուենցել քաղաքի կենտրոնում՝ ինտերնետ-սրճարանի մոտ։ Հրաձգությունը սկսվել է այն պահին, երբ մարդկանց խմբի մոտով ավտոմեքենա է անցել: Թերթի տվյալների համաձայն՝ վիրավորներից երեքը քաջ հայտնի են քրեական միջավայրում: