Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ

17:31 • 19.06.18

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիմ Չեն Ընը վերջին երեք ամսվա ընթացքում երրորդ անգամ երկօրյա այցով Չինաստան է այցելել կնոջ ուղեկցությամբ:

Չինաստանի ղեկավարը ԿԺԴՀ առաջնորդին հայտնել է Փհենյանին շարունակական աջակցության մասին՝ «անկախ միջազգային ասպարեզում և տարածաշրջանում իրավիճակից»:

«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս ԿԺԴՀ-ի հետ բարեկամական համագործակցության հարաբերություններին: Անկախ միջազգային իրավիճակում փոփոխություններից և տարածաշրջանում իրավիճակից՝ ԿԺԴՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ Չինաստանի կառավարության և իշխող կուսակցության ամուր դիրքորոշումը կմնա անփոփոխ, անփոփոխ կմնա նաև չինացի ժողովրդի բարեկամական վերաբերմունքը ԿԺԴՀ-ի ժողովրդին»,- ասել է Սի Ծինփինը: