ԵՄ դատարանը Մարին Լը Պենին պարտավորեցրել է 300 000 եվրո վերադարձնել Եվրախորհրդարանին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակենտրոն կուսակցության նախագահ Մարին Լը Պենը պետք է 300 000 եվրո վերադարձնի եվրախորհրդարանին, որը նախկինում անօրինաբար վճարվել էր իր օգնականին:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, նման որոշում հունիսի 19-ին կայացրել է Լյուքսեմբուրգի Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը՝ մերժելով ֆրանսիացի քաղաքական գործչի բողոքարկումը Եվրախորհրդարանի համապատասխան որոշման վերաբերյալ:
Ինչպես նշվում է դատավճռում, Լը Պենը չի կարողացել ապացուցել իր օգնականուհու աշխատանքային զբաղվածության օրինականությունը 2010-2016 թվականներին: Եվրախորհրդարանի ղեկավարության կարծիքով՝ օգնականն զբաղվել է կուսակցական գործերով և ոչ թե եվրոպական:










