Նովոսիբիրսկում մարդիկ 5 րոպե գլխիվայր կախված են մնացել օդում՝ ատրակցիոնի փչանալու պատճառով

14:33 • 19.06.18

Նովոսիբիրսկի «360 աստիճան» ատրակցիոնը շարքից դուրս է եկել աշխատելու պահին, և այցելուները մոտ 5 րոպե գլխիվայր կախված են մնացել օդում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով տեղական տարհանման ծառայությանը:

Միջադեպի ժամանակ ատրակցիոնում գտնված աղջկա խոսքով՝ կառույցից անիվ է պոկվել, ինչի հետևանքով այն փչացել է:

«Մենք ատրակցիոնի ամենավերևում մոտ 5 րոպե գլխիվայր կախված ենք մնացել, մինչև տղամարդիկ օգնության հասան ու ձեռքով պտտեցրին կառույցը», - նշել է նա:

Աղջկա խոսքով՝ ատրակցիոնի անվտանգության գոտիներից իր ուսերի վրա կապտուկներ ու վնասվածքներ են եղել։

«Շատ էինք վախենում, որ անվտանգության գոտիները չբացվեն», - խոստովանել է նա:

Նշվում է, որ այժմ ատրակցիոնը փակ է, կատարվում են վերանորոգման աշխատանքներ: