Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «Էլլիպս» ընկերության շենքը

14:07 • 20.06.18

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Էլլիպս» ընկերության շենքը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ այնտեղ հատուկ գործողություններ են իրականացվում:

«Էլլիպս» ընկերությունից Tert.am-ին հայտնեցին, որ ընկերությունը զբաղվում է անվտանգության սարքերի տեղադրմամբ, այսինքն՝ ինժեներական մոտեցում պահանջող խնդիրներով, իսկ անվտանգության համակարգերի շահագործումը՝ խախտումների հայտնաբերումը, տեսանյութերի առանձնացումը, մշակումը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը։