Կոլորադոյում թենիսի գնդակի մեծության հասնող կարկուտ է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)

20:36 • 20.06.18

Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի հյուսիսային շրջաններում եղանակային անոմալիաներ են դրսևորվել: Ինչպես գրում է The Weather Channel եղանակի տեսության կայքը, հունիսի 20-ին Կոլորադոյում մեծ քանակությամբ կարկուտ է տեղացել:

Բացի այդ, նշվում է, որ կարկտահատիկները չափսերով համեմատելի են թենիսի գնդակի հետ: «Տարբեր վայրերում տարբեր չափսի կարկուտներ են տեղացել՝ 25 ցենտանոց մետաղադրամից մինչև թենիսի գնդակի չափսի», - գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ լուսանկարներ հրապարակելով սոցցանցերում:

Ինչպես երևում է հրապարակված կադրերից և տեսանյութերից, կարկուտը վնասել է ավտոմեքենաներն ու տների ապակիները: