Facebook-ի բաժնետոմսերն առաջին անգամ գերազանցել են 200 դոլարի փոխարժեքը
Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ Facebook ընկերության մեկ բաժնետոմսի արժեքն առաջին անգամ գերազանցել են 200 դոլարի փոխարժեքը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով MarketWatch բիզնես լուրերի աղբյուրի տվյալները, 18:40-ի դրությամբ՝ ամերիկյան ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը բարձրացել է 2.1 տոկոսով՝ կազմելով 201.72 դոլար:
Տարեսկզբից ի վեր աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի կապիտալիզացումն աճել է 14.3 տոկոսով՝ գերազանցելով 570 մլրդ դոլարը:
Մարտի վերջից ի վեր, երբ մեծ աղմուկ էր բարձրացել սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների հասանելիության մասին սկանդալի շուրջ, ընկերության շուկայական գինն աճել է 45 տոկոսով:










