Չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայունությանն ու բարեկեցությանը. ԵՄ
Չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայունության ու բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին ասված է Եվրամիության կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ տեղեկագրում:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԵՄ-ն վստահ է, որ հակամարտությունը պետք է շուտափույթ քաղաքական կարգավորում ստանա՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն:
«2003 թվականից ԵՄ հատուկ ներկայացուցիչն աշխատում է Եվրամիության և տարածաշրջանի երկրների միջև երկխոսությանը նպաստելու և այդ երկրների նկատմամբ համապարափակ քաղաքականություն մշակելու հարցում ԵՄ-ին օժանդակելու ուղղությամբ: ԵՄ-ն, այդ թվում նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորմանը նպաստելու նպատակով»,- ասված է տեղեկագրում:










