Կիմ Չեն Ընն ավարտել է իր երրորդ այցը Չինաստան

19:55 • 20.06.18

Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացել է Չինաստանից, ուր ժամանել էր երկօրյա այցով: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով հարավկորեական գործակալությանը, Կիմ Չեն Ընը Պեկինի միջազգային օդանավակայանից մեկնել է մասնավոր ինքնաթիռով:

Այցի շրջանակներում հյուսիսկորեացի առաջնորդը բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը:

Մեկնելուց առաջ Կիմ Չեն Ընն այցելել է Պեկինի ագրարային կենտրոն, ինչը ԶԼՄ-ները համարել են ԿԺԴՀ-ում գյուղատնտեսական բարեփոխումների նկատմամբ հետաքրքրվածության նշան:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ԿԺԴՀ առաջնորդը, հավանաբար, այցելել է նաև Beijing Infrastructure Investment Co ընկերություն, որը մասնագիտանում է երկաթուղիների, թունելների և այլ ենթակառուցվածքների կառուցման գործում:

Ըստ աղբյուրի՝ այդ այցը կարող է պայմանավորված լինել Չինաստանի հետ շինարարական նախագծերի, մասնավորապես՝ Տրանս-չինական երկաթուղային գծի նկատմամբ Կիմ Չեն Ընի հետաքրքրվածությամբ:

Այս այցելությունը Չինաստան երրորդն էր, որն իրականացրել է Կիմ Չեն Ընը գրեթե 3 ամսում: