Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել. հայտնի է պատճառը (լուսանկարներ)
Լոնդոնի հարավում՝ «Սաութգեյթ» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ, այս մասին գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ տուժածներից երեքին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, ևս երկուսին բժիշկները ստիպված են եղել հոսպիտալացնել։
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ պայթյունի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը։ Միջադեպն ահաբեկչության հետ, ըստ նախնական տվյալների, որևէ կապ չունի։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ նշվել է, որ պայթյունը որոտացել է այն պահին, երբ մետրոյում աշխատող ոստիկանները զննելիս են եղել կասկածելի փաթեթը, որը թողնված է եղել կայարանի տարածքում։













