Մելանյա Թրամփն ու Լետիցիա թագուհին հանդիպել են Սպիտակ տանը (լուսանկարներ)
Հանրության առաջ երկարատև բացակայությունից և իր խորհրդավոր անհետացումից հետո, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը վերջնականապես վերադարձել է հանրային կյանք: Ամսվա սկզբից ի վեր նա արդեն երեք անգամ հասցրել է հանրության առաջ հայտնվել և ապացուցել բոլորին, որ իրեն հիանալի է զգում և անհանգստությունների պատճառ չկա, գրում է spletnik.ru-ն:
Երեկ Մելանյա Թրամփն իր ամուսին Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանն ընդունել է իսպանացի միապետներին՝ Ֆիլիպ VI թագավորին և Լետիցիա թագուհուն, որոնք մի քանի օր առաջ ժամանել են ԱՄՆ:
Նրանց հետ հանդիպման համար ԱՄՆ առաջին տիկինն ընտրել է Valentino-ից զգեստ՝ սպիտակ նախշերով և գոտկատեղին փոքր գոտիով:
Թագուհի Լետիցիան Սպիտակ տուն է ժամանել էլեգանտ և բավական նուրբ կերպարով: Նա նախընտրություն է տվել Michael Kors-ից վարդագույն զգեստի, որը զարդարել է փոքր արծաթագույն գոտիով:
Չնայած Վաշինգտոնում անձրևոտ և բավական զով եղանակին՝ Մելանյա Թրամփն ու Լետիցիա թագուհին չեն վախեցել անթև զգեստներ կրել:
Մինչ ղեկավարները կարևոր քաղաքական հարցեր են քննարկել, նրանց կանայք զրուցել են, զբոսնել Սպիտակ տան տարածքով, ինչից հետո ԱՄՆ առաջին տիկինը Լետիցիա թագուհուն հրավիրել է նախագահական նստավայրի կարմիր սենյակում թեյախմության։














