Պակիստանում տղամարդը սպանել է 18-ամյա աղջկա՝ իր հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար (տեսանյութ)

17:02 • 20.06.18

Պակիստանում տղամարդը գնդակահարել է 18-ամյա աղջկա, որը հրաժարվել է ամուսնանալ իր հետ, գրում է lenta.ru-ն։

Աբրար ազգանունով տղամարդը, որն ավտոբուսային ընկերությունում աշխատում էր որպես անվտանգության աշխատակից, ամուսնության առաջարկություն է արել նույն ընկերությունում աշխատող Մեհվիշ ազգանունով 18-ամյա աղջկա։ Աղջիկը մերժել է տղամարդուն, ինչի պատճառով վերջինս որոշել է վրեժխնդիր լինել։

Տղամարդը հետևել է աղջկան աշխատանքից հետո ու կրակել նրա գլխին։ 18-ամյա աղջիկը մահացել է տեղում։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ կրակոցն արձակելուց առաջ Աբրարը հասցրել է բռնել աղջկա ձեռքն ու ինչ-որ բան ասել նրան։

Աղբյուրը հայտնում է, որ մարդասպանը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն ընկերության աշխատակիցները հասցրել են բռնել նրան ու հանձնել ոստիկանությանը։ Մահացած աղջիկն իր ընտանիքի միակ կերակրողն էր հոր մահից հետո։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։