Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում մի շարք քրեական հեղինակությունների բնակարաններում
Ոստիկանությունից հաստատում են տեղեկությունը, որ հատուկ գործողություններ են իրականացվում մի շարք «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների բնակարաններում։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան այս մասին հարցի, հայտնեցին, որ հատուկ գործողություններ են իրականացվել, ավելի ուշ կտեղեկացնեն մանրամասների մասին:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» մի շարք անձանց անուններ էր նշել և հայտնել, որ նրանց բնակարանները խուզարկվել են քրեական գործի շրջանակներում, և թե ինչ գործի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ:










