Թագավորական ընտանիքի անդամները՝ Անգլիայում ձիարշավի ամենամյա մրցումներին (լուսանկարներ)

12:49 • 20.06.18

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները նախօրեին ներկա են գտնվել Ասկոտ բնակավայրում անցկացված ձիարշավի ամենամյա մրցումներին՝ Royal Ascot-ին: Միջոցառմանը ֆոտոշարքով անդրադարձել է Tatler-ը:

Նշվում է, որ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ամենասիրելի միջոցառումներից մեկին ներկա են եղել նաև Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը: Լուսանկարներում երևում է, որ Մեգանը ձիարշավարան է եկել հասարակ, բայց նրբագեղ Givenchy զգեստով և Philip Treacy գլխարկով:

Նորապսակների հետ ձիարշավարան են ժամանել նաև Հարիի հորեղբայր արքայազն Էդվարդը և նրա կին Սոֆին, որոնք երեկ տոնել են ամուսնության 19-ամյակը:

Միջոցառման հյուրերի ցանկում են եղել նաև արքայազն Չարլզը և Կամիլա Պարկեր-Բոուլզը՝ արքայադստրեր Եվգենիայի և Բեատրիսի հետ:

Թագավորական «շքերթը» գլխավորել է Էլիզաբեթ Երկրորդը՝ մուգ դեղին զգեստով: Թագուհուն ուղեկցել է նրա դուստրը՝ արքայադուստր Աննան:

 


Մեգան Մարքլն ու արքայազն Հարին

 

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին

 

Արքայադուստր Բեատրիսն ու Եվգենիան

 

Ուեսեքսի դքսուհի Սոֆին, արքայազն Էդվարդը, Մեգան Մարքլն ու արքայազն Հարին

 

Արքայազն Հարին ու արքայազն Էդվարդը

 

Արքայազն Չարլզն ու Կամիլա Պարկեր-Բոուլզը

 

Էլիզաբեթ Երկրորդն ու նրա դուստր Աննան

 

Մեգան Մարքլ