Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Տոնոյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին տեղեկացնում են նախագահականից:
Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ Տոնոյանին նշանակել Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»:










