Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել

10:25 • 22.06.18

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am–ին հայտնեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:

«Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել Մովսիսյանը գնացել ա հիվանդանոց»,- մանրամասնեց գյուղապետը՝ պատասխանելով հարցին, թե Մովսիսյանը չի պատմել, թե ինչ են հայտնաբերել իր տանն ու ինչու էր տարվել ԱԱԾ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այգեկ գյուղում գտնվող՝ Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո նա բերման էր ենթարկվել: 

Tert.am-ը փորձեց կապ հաստատել նախկին պատգամավորի հետ, սակայն Առաքել Մովսիսյանի հեռախոսն անջատված էր: