Շվեյցարիայում ճոպանուղու փչանալու հետևանքով 400 մարդ արգելափակված է մնացել օդում

16:45 • 22.06.18

Շվեյցարիայում փչացել է լեռներում գտնվող ճոպանուղին, ինչի հետևանքով 400 մարդ է տարհանվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ ճոպանուղին շարժվում էր դեպի հայտնի Piz Gloria դիտահարթակ։

Աղբյուրը մանրամասնում է, որ ծովի մակարդակից 3.048 մետր բարձրության վրա մնացած մարդկանց տարհանելու համար 4 ուղղաթիռ է օգտագործվել: Տարհանվածները տեղափոխվել են Մյուրրեն լեռնադահուկային հանգստավայր:

Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: