Uber-ի վարորդներն ավելի քան 600 միլիոն դոլարի թեյավճար են ստացել տարվա ընթացքում

14:03 • 22.06.18

Ամերիկյան Uber միջազգային տաքսի ծառայության վարորդներն ավելի քան 600 միլիոն դոլար թեյավճար են ստացել վերջին տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում է TechCrunch-ը՝ վկայակոչելով ընկերության արտադրանքի հարցերով մենեջեր Դհրուվ Տիագիին:

Ամենից շատ թեյավճար ընկերության վարորդները ստանում են ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Սոլթ Լեյք Սիթիում, Յուտայում, Սան Անտոնիոյում, Տեխասում, Կանզասում, Նոր Օռլեանում և Լա Նեշվիլում:

Ինչ վերաբերում է օրերին, ուղևորներն ամենից շատ թեյավճար են թողնում հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: