Ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների բաժին. Վահագն Թևոսյան
Լրագրող Վահագն Թևոսյանը ստացել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ:
Tert.am–ի հետ զրույցում Վահագն Թևոսյանն ասաց. «Նման առաջարկ ստացել եմ, կա նման հնարավորություն, որ առաջիկայում կտեղափոխվի Հանրայինի լրատվական-քաղաքական հաղորդումների բաժին»:
Նա երկար ժամանակ աշխատել է «Հայկական ժամանակ», «Հրապարակ» օրաթերթերում, «Արմնյուզ» ՀԸ-ում:
Հիշեցնենք, որ օրերս զբաղեցրած պաշտոններից իրենց դիմումների համաձայն՝ ազատվել էին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» հաղորդման պրոդյուսեր Արտակ Հերիքյանը:










