Ալժիրի վարչապետն առաջարկել է 81-ամյա նախագահին 5-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը

15:06 • 22.06.18

Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույախյան կոչ է արել երկրի 81-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային 5-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2019-ին կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է РИА Новости գործակալությունը։
 
Նշվում է, որ կառավարության ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել իր գլխավորած «Ազգային դեմոկրատական միավորում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես երջանիկ եմ հայտնելու, որ մեր կուսակցության խորհուրդը մտադիր է կոչ հղել Աբդելազիզ Բութեֆլիկային շարունակել Ալժիրին ծառայելու առաքելությունը», - ասել է Ույախյան՝ նշելով, որ իրենց կուսակցությունը երաշխավորում է լիիրավ աջակցություն ցույց տալ գործող նախագահին նման պարագայում։

Նշենք, որ Բութեֆլիկան երկիրը ղեկավարում է 1999-ից։ 2013 թվականին քաղաքական գործիչը գլխուղեղի կաթված է ստացել, այդ ժամանակ որոշ ընդդիմադիրներ կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ նախագահի լիազորություններն ավարտվում են 2019 թվականից ոչ շուտ։