Չինաստանի Հայնան կուրորտային շրջանում զբոսաշրջիկների համար կբացեն արտասահմանյան սոցկայքերի հասանելությունը
Չինաստանի հարավում գտնվող Հայնան կուրորտային շրջանի իշխանությունները արգելափակումից կհանեն օտարերկրյա քաղաքացիների համար հայտնի արտասահմանյան ինտերնետային ռեսուրսների հասանելությունը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ երկու կարևոր զբոոսաշրջային քաղաքներ Հայկոուում և Սանյայում նախատեսվում է ստեղծել օտարերկրյա զբոսաշրջության գոտի՝ հիմնված Բանկոկի, Պալմա դե Մայորկայի և այլ քաղաքների փորձի վրա:
Մասնավորապես օտարերկրացիների համար կբացվի YouTube վիդեոհոսթինգի, Facebook և Twitter սոցիալական ցանցերի հասանելությունը:
Հիշեցնենք, որ 2003 թվականից ողջ Չինաստանում սահմանափակվել է մի շարք արտասահմանյան կայքերի հասանելությունը:










