Դոնբասում Պորոշենկոյին ու Ավակովին դատապարտել են ցմահ ազատազրկման

13:15 • 22.06.18

Ուկրաինայի ժողովրդական տրիբունալը Լուգանսկում կայացած նիստի ժամանակ նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղավոր է ճանաչել Դոնբասում ռազմական հանցագործությունների համար և նրան հեռակա կարգով դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պորոշենկոյից բացի՝ ռազմական հանցագործությունների համար մեղավոր են ճանաչվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին, պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոն, ինչպես նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը և գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Նրանք բոլորը հեռակա կարգով դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Նիստը կայացել է Լուգանսկի Թատերական հրապարակում:

Ուկրաինայի սահմանադրությամբ ժողովրդական տրիբունալի ինստիտուտ նախատեսված չէ: Դատավորները հայտնել են, սակայն, որ բոլոր նյութերը կփոխանցվեն Ուկրաինայի գերագույն դատարան՝ պաշտոնական դատավճռի կայացման համար, երբ Կիևում իշխանության գան «մարդիկ, որոնք կիրագործեն Մինսկի համաձայնագիրը»: