Լոնդոնի ոստիկանությունը տարհանել է կայարանից մարդկանց՝ ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով

11:59 • 22.06.18

Լոնդոնում ժամանակավորապես փակվել է Չարինգ-Քրոս երկաթուղային կայարանը: Ոստիկանությունը նման որոշում է կայացրել մի տղամարդու հնչեցրած հայտարարություններից հետո, որը հայտարարել է, թե ռումբ ունի: Այդ մասին ասված է Twitter-ում բրիտանական տրանսպորտային ոստիկանության հաղորդագրությունում:

Շենքից մարդիկ տարհանվել են, մուտքը փակ է: Այդ միջադեպի պատճառով Չարինգ-Քրոսով ընթացող գնացքներն այնտեղ չեն կանգնել:

Ավելի ուշ ոստիկանությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ տղամարդը ձերբակալվել է, և ոչ ոք չի տուժել:

Ոստիկանները նաև շնորհակալություն են հայտնել ուղևորներին համբերատարության և ըմբռնման համար: