ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական գյուղին. լրատվամիջոցներ

10:50 • 22.06.18

Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Աշ-Շաաֆա գյուղին, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ սիրիական ՍԱՆԱ-ին հղումով։


Հարվածների հետևանքով ավերվել են խաղաղ բնակիչների տները։ Տուժածների թիվը չի հաղորդվում։


Հաղորդվում է նաև Հոմս նահանգում կառավարական ուժերի դիրքերին հասցված հարվածների մասին։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմական շրջանակում աղբյուրը, զոհվել է սիրիական բանակի 1 սպա։ Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ սիրիացիները կրակ են բացել Ալ-Խալբա ուղևորվող ամերիկյան 3 մեքենայի ուղղությամբ։